Անուկապատում

Մի նապի օրագիր

Մուտքի երկտող
Որ մտել եք, ասեմ, էլի.
Էստեղ հեգնել չի կարելի: ;)


Այո՞, ո՞չ, չէ–հա
[info]deghin
Վաղուց էստեղ մայրենի լեզվիցս չեմ «բամբասել»։ :)))

Բազմիցս խոսվել է էն մասին, որ մեր խոսակցական և գրական լեզուների միջև մեծ անդունդ կա։ Նույնիսկ չգիտեմ՝ ուրիշ լեզու կա՞, որում անդունդն էնքան մեծ է, որքան հայերենում։ Մերում խոսակցականն էն աստիճանի անկախ ու «ինքնավար» է, որ իր համար նույնիսկ առանձին «հա» ու «չէ» է զարգացրել, որոնք միանգամայն հաստատուն տեղ ունեն լեզվում։ Ես չեմ ասում, թե դա վատ է, ուղղակի էստեղ հետաքրքիրն էն է, որ նույն «այո»–ն ու «ոչ»–ը խոսակցականում էլ են գործածվում, բայց էս դեպքում՝ ոչ թե պարզապես հաստատում կամ ժխտում արտահայտելու, այլ խոսքին շատ որոշակի՝ լրացուցիչ իմաստային երանգ հաղորդելու համար։ Չգիտեմ՝ երբ, ինչից ու ինչպես է էդ երևույթն առաջացել, բայց փաստ է, որ մեր խոսակցականում «այո»–ն ու «հա»–ն, ինչպես նաև «ոչ»–ն ու «չէ»–ն բավական տարբեր կոնոտացիա ունեն։ Եթե նկատել եք, «այո»–ն ու «ոչ»–ը շատ հարմար ու բնականորեն տեղավորվում են մեր խոսակցականի մեջ, օրինակ, հակաճառություն արտահայտելիս։ Օրինակ, երբ ձեզ հարցնեն՝ արդյոք գիտե՞ք էսինչ բանը որտեղ է, չիմանալու դեպքում դուք կպատասխանեք՝ չէ։ Բայց երբ ձեզ (հատկապես բարկացած) մեղադրեն՝ ասելով, որ էսինչ բանը դուք եք կորցրել, դուք վրդովված կպատասխանեք. «Ո՛չ (անպայման շեշտով), ես դրան ձեռք չե՛մ տվել»։
Կարդալ շարունակությունը )


The Cranberries
[info]deghin
Վերջին տարիներին, երբ իրար հետևից սկսեցին Հայաստան այցելել լեգենդար խմբերը (որոնցից հատկապես Uriah Heep–ի համերգը բաց թողնելու համար եմ ափսոսում), ես, Նյու Յորքում նստած, մտածում էի, իսկ ու՞մ համերգին իսկապես կուզենայի գնալ։ Ընդհանրապես սիրածս երգիչներից ու խմբերից շատերի համերգներին չէի ուզենա գնալ զուտ էն պատճառով, որ շատ բարձր երաժշտությունն էնքան էլ լավ չեմ տանում։ Ու մտածում էի, որ էս պահին միակ խումբը, որի համերգին, անկախ ամեն ինչից, շատ կուզենայի լինել ու հնարավորության դեպքում առանց տատանվելու կգնայի, The Cranberries–ն է։ Հիշում եմ՝ մի երկու տարի առաջ մի պահ նույնիսկ որոշեցի ինտերնետում որոնել՝ արդյոք The Cranberries–ը մոտ ապագայում համերգ չի նախատեսում Նյու Յորքում։ :))) Բայց չէ, նման պլաններ չկային, թեև հույսեր էլ, ճիշտն ասած, առանձնապես չկային։ :D Ուղղակի պահի տակ մտքովս անցավ ստուգել, ստուգեցի։ Հետո մոռացա, անցավ–գնաց։

Մի երկու ամիս առաջ էլ քույրս տեղեկացրեց, որ The Cranberries–ը ներկայումս համաշխարհային համերգային շրջագայության է մեկնել ու մայիսի սկզբին Նյու Յորքում է համերգներ տալու։ Ո՜նց էի ուրախացել։ Հավատս չէր գալիս։ Տոմսերն անմիջապես գնվեցին։ Երկու օր առաջ էլ համերգն էր։ Համերգասրահը, որում նախատեսված էր համերգը, նստատեղեր չուներ. ով որտեղ հասցներ՝ կանգնում էր։ Լավագույն մասը բեմի դիմաց գտնվող դատարկ տարածքն էր։ Կային նաև օթյակներ՝ երկու հարկով, որոնցից նայելու հեռանկարը բոլորովին գրավիչ չէր թվում։ Ես ու ամուսինս էդ առումով միջինից մի քիչ լավ վիճակում հայտնվեցինք` հասցնելով գրավել բեմի դիմացի մոտավորապես մեջտեղի մասերը՝ բեմից մոտ երեք մետր հեռավորության վրա։ Կանգնելն, իհարկե, հոգնեցուցիչ էր, բայց արժեր։ Ճիշտ է, դիմացից որոշ բարձր գլուխներ տեղ–տեղ խոչընդոտում էին, որի համար փոշմանեցի, որ էն բարձր պլատֆորմով կոշիկներս չէի հագել (որոնք, արդեն քանի տարի է՝ հագնում եմ հիմնականում անձրևոտ եղանակին՝ ոտքերս անձրևաջրերից պաշտպանելու համար :))։ Բայց ընդհանուր առմամբ լավ երևում էր։ Ու կարևորը՝ չնայած համատարած ոգևորությանը՝ հրմշտոց չկար։ Շատ անշառ, անվնաս ոգևորություն էր տիրում դահլիճում, համարյա The Cranberries–ի երգերի նման :)։
Շարունակությունը (տպավորություններ, համերգից լուսանկարներ, երգեր) )


Անձու ճուտիկը
[info]deghin

Շրի Լանկայում մի հավ ճուտ է ունեցել առանց ձվի։ Կարելի է ասել՝ նոր շրջադարձ «սկզբում ձո՞ւն է եղել, թե՞ հավը» դարավոր հարցում։

Հավի մարմնից դուրս գալու և դրսում ձվադրվելու փոխարեն ձուն քսանմեկ օր մնացել է հավի ներսում, այնուհետև ճուտիկը դուրս է եկել։ Վերջինս լիովին ձևավորված ու առողջ է, սակայն հավը սատկել է։

Տարածաշրջանի կառավարության անասնաբուժության աշխատակիցն ասել է, որ ինքն այդպիսի բան դեռ չի տեսել։
Հավի մարմինը հետազոտվել է, և պարզվել է, որ բեղմնավորված ձուն զարգացել է հավի վերարտադրողական համակարգում, բայց 
 հավի ներսում մնացել է այնքան, մինչև որ ճուտիկը ձվից դուրս է եկել։ Հավի դիակի հերձումը ցույց է տվել, որ վերջինս սատկել է ներքին վերքերից։

Ըստ BBC–ի թղթակցի՝ Շրի Լանկայի Daily Mirror թերթը եզրակացրել է, որ, փաստորեն, սկզբում հավն է եղել, ոչ թե ձուն։

http://www.bbc.co.uk/news/17769677


Երկվորյակ բալիկները :)
[info]deghin
Originally posted by [info]ar_nare at Близнецы
Originally posted by [info]mamonino at Близнецы
Эти близнецы, брат и сестра, родились раньше срока, и состояние девочки было очень тяжелым. Врачи не надеялись, что она выживет. Вопреки правилам, медсестра положила младенцев в один инкубатор. Как только малыши оказались рядом, брат, более здоровый и крупный, обнял сестру. Через некоторое время работа ее сердца стабилизировалась и температура тела стала нормальной.

VFL.RU - ваш фотохостинг



Ի դեպ...
[info]deghin
Վաղուց չեմ երևացել էս կողմերում։ Կյանքումս դեռ երբեք էսքան զբաղված չեմ եղել, ինչը մի կողմից բավարարվածության զգացում է տալիս, մյուս կողմից՝ անընդհատ չհասցնելու տագնապ, սթրեսային վիճակներ (չնայած թող սթրեսների պատճառը միշտ միայն չհասցնելու վախը լինի, էլի դժգոհ չեմ լինի)։ 

Ինտերնետի հետ սերտ կապեր հաստատելուց ի վեր (այսինքն՝ մոտ յոթ տարի) դեռ չէր պատահել էնպես, որ իմեյլս ստուգելուց ու որոշ զուտ մասնագիտական որոնումներ անելուց բացի, օրերով, երբեմն՝ նույնիսկ շաբաթներով ուրիշ ոչ մի տեղ չմտնեի՝ բառացիորեն ժամանակ չգտնելու պատճառով։ 

Իսկ էս ընթացքում էնքան գրելիք է եղել, որ կամ ժամակավրեպ է դարձել, կամ ես եմ հավեսաթափ եղել գրելու համար։ Հիմնականում Լոնդոնի ճամփորդության վերաբերյալ տպավորություններիս համար եմ ափսոսում, որ վերադառնալուց ի վեր անընդհատ ուզում էի գրի առնել, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում։ Գուցե դեռ գրեմ, երբ ազատ ժամանակս ու հավեսս բարեհաճեն հանդիպել։ 

Վերջերս հանկարծ սկսեցի վախենալ, որ կարող է գրելը մոռանամ, համենայնդեպս, հայերեն գրելը։
Կարդալ շարունակությունը )

Մակրամեի վերջին աշխատանքներս (պայուսակ, թևնոց, ականջօղեր)
[info]deghin
Էս կոմպլեկտը մի երկու ամիս առաջ էի գործել, ուղղակի քանի որ պիտի քրոջս նվիրեի Նոր տարվա առթիվ, հիմա եմ հրապարակում. :)


Թևնոցն ու ականջօղերը )

Տարվա ամփոփում (2011)
[info]deghin
Ինչպես նախորդ տարի, էլի ուշացած եմ անում էս գործը, բայց դե ուզում եմ ամփոփել։

2011–ն ինձ համար, կարելի է ասել, բերնեբերան լցված էր երկու ասպեկտով՝ 2010–ի վերջին ժամերին ծնված բալիկովս ու քոլեջի դասերով։ Երկուսի առումով էլ, իհարկե, հետաքրքիր զգացողությունների ու բացահայտումների տարի ապրեցի, առաջինի դեպքում՝ նաև հուսահատ ու տագնապալի հոգեվիճակներով, որոնց մի մասը պայմանավորված էր առաջինն ու երկրորդը համատեղելու դժվարության, երբեմն նույնիսկ անհնարինության ծանր զգացողություններով։ Ամեն դեպքում երկուսի առումով էլ ահագին ինֆորմատիվ տարի էր։ 

Կարող եմ ասել, որ որպես ուսանող՝ էս տարի ինձնից միանգամայն գոհ եմ. վերցրածս երկու առարկաներից էլ գերազանց ստացա, մեկը վաստակեցի մեծագույն հաճույքով, մյուսը՝ տհաճությամբ ու ջանքերի գնով, բայց կարևորը՝ գլուխ բերեցի։ Որպես մայր՝ չէի ասի, թե նույնքան գոհ եմ ինձնից, կամ էլ գուցե ինձնից պահանջներս են էդ հարցում ավելի մեծ, համենայնդեպս, կուզենայի ու հուսով եմ առաջիկայում շատ ավելի լավ մամա լինել։

Տարին նաև մարդկային շփման աննախադեպ դեֆիցիտի տարի էր ինձ համար։ Ամբողջ տարվա ընթացքում, ընտանիքիցս բացի, մեկ էլ Հայաստանում եղած ժամանակը չհաշված, ընդամենը մի քանի ծանոթ մարդու հետ եմ հանդիպել բառացիորեն։ Բայց քանի որ կյանքս ահագին հագեցած էր վերևում նշածս երկու ասպեկտներով, հետն էլ հաշվի առնելով, որ բնավորությամբ մի եսիմինչ շփվող չեմ, դրանից նեղվելու ժամանակ ու առիթ էլ առանձնապես չեմ ունեցել տվյալ դեպքում։ 

Հիմա՝ ԿՄ–ում արդեն լայն տարածում գտած շրջիկ հարցաշարը լրացնեմ` իմ կողմից արված չնչին փոփոխություններով.


Կարդալ հարցաշարը )

Լավատեսների ու հոռետեսների մասին
[info]deghin
Հոռետեսները կկվին են հարցնում, թե քանի տարի ունեն ապրելու, իսկ լավատեսները՝ փայտփորիկին։

Իսկական լավատեսը նույնիսկ գերեզմանոցում խաչերի փոխարեն պլյուսներ է տեսնում։

Հոռետեսներն էլ են սխալվում, բայց՝ միշտ հաջող։

Լավատեսները սովորում են հայերեն, հոռետեսները` անգլերեն, իսկ ռեալիստները` չինարեն։

Հոռետեսը խաչբառ է լուծում մատիտով, իսկ լավատեսը՝ գրիչով։

Հոռետեսը նա է, ով զնդաններ է կառուցում օդում։

Հոռետեսը նա է, ով բողոքում է աղմուկից, երբ հաջողությունը թակում է իր դուռը։

Բազմաթիվ մարդիկ հոռետես են դառնում լավատեսներին ֆինանսավորելու հետևանքով։

Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում, հոռետեսը վախենում է, որ այդպես էլ կա։

Լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր աղետի մեջ, հոռետեսն աղետ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ։

Հոռետեսը մտածում է. «Ես ամեն ինչի հետևում եմ», լավատեսը մտածում է. «Ամեն ինչ իմ առջևում է»։


Լավատեսները ճիշտ են, հոռետեսները՝ նույնպես։ Թե որ մեկը կլինես՝ կախված է քեզնից։



Երկչափ դիզայնի դասերը. 7–րդ (վերջին) պրոյեկտ
[info]deghin
Այսօր երկչափ դիզայնի դասընթացի վերջին դասն էր։ Մի կողմից ափսոսում եմ, որ էս հավես առարկան էլ վերջացավ, մյուս կողմից էլ գիտեմ, որ դեռ լիքը հավես առարկաներ ենք անցնելու։ :) Ճիշտ է, ընթացքում երբեմն քիմիայի պես անդուր առարկաներ էլ են հանդիպում, որոնք մի քիչ պղտորում են ընդհանուր հաճույքը, բայց դե դրանք ամեն դեպքում էնքան չկան, որ լուրջ ազդեցություն ունենան։

Վերջին պրոյեկտի հանձնարարությունը հետևյալն էր. ստեղծել մի դիզայն, որը վերածվում է մեկ այլ դիզայնի։ Իրագործման եղանակների հարցում այս անգամ մեծ ազատություն էր տրված։ Նշված գաղափարը կարելի էր իրականացնել ինչպես մեկ նկարով, այնպես էլ նախորդ պրոյեկտի նման՝ մի քանի փուլով՝ առանձին պատկերներով։

Ես էլի երկու տարբերակ նկարեցի.

Գնահատեք իմ «սանրամուրը». :)))


Նայել երկրորդ նկարը )


Նայել երկրորդ նկարը )

Ցուցահանդես-վաճառք + Բարեգործություն
[info]deghin
Originally posted by [info]lady_dilemma at Ցուցահանդես-վաճառք + Բարեգործություն
Ընկերներ և ընթերոցողներ վաղը կկայանա այս տարվա վերջին նախատոնական ցուցահանդեսը. Արմենիա Մարիոթ հյուրանոցում` Տիգրան Մեծ սրահում, ժամը 11:00-18:00: Մուտքն ազատ է:
Վերջերս կայացած ցուցահանդեսների նկարները կարող եք տեսնել այստեղ  և այստեղ:

Հ.Գ- Այս անգամ ևս ներկայացնելու եմ Զանգակատուն բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ամեն անգամ որպես կամավոր մասնակցում եմ այդ ցուցահանդեսներին: Իմ նպատակն է հնարավորինս շատ իրեր վաճառել Զանգակատան շահառուների ձեռքերով պատրաստված , որովհետև ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է ժամանակավոր խնդիրներ ունեցող այդ ընտանիքներին:
Ընկերներ,անչափ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ձեր մասնակցությունն ունենաք այդ գործում և գնեք նրանց աշխատանքներից:
Ձեռագործ աշխատանքները սկսվում են 300 դրամից և չեն գերազանցում 7000- 8000ը: Այնպես որ յուրաքանչյուրս կարող ենք մեր լուման ունենալ:
Եկեք միասին  այդ երեխաների )ամանորը դարձնենք իրոք տոնական: 
Հ.Գ Շնորհակալ կլինեմ նաև նրանց, ովքեր  կցանկանան տարածել գրառումը:
 Հարգանքներով ձեր ` lady-dilemma:)

You are viewing [info]deghin's journal