Երբ, օրինակ, ձմեռվա բքին հաստ շորերով, տաք վերարկուով ու տաք սապոգներով դրսում սրթսրթում ես, մեկ էլ տեսնում ես կարճաթև շապիկով, շորտերով ու ամառային գուլպաներով մեկին, որը հաստատ վազելու չի դուրս եկել, բնականաբար, զարմանում ես, բայց դե մտածում ես՝ մարդ է, գուցե կոփված է, չի մրսում, ի՞նչ կա որ, շատ էլ լավ է անում, ո՞վ չէր ուզենա որ։ Էդպիսիք, թեև շատ հաճախ չեն հանդիպում, բայց հազվագյուտ երևույթ էլ չեն, պարբերաբար կարելի է հանդիպել։ Նման մարդկանց տեսնելիս ընդամենը զարմանում եմ, չեմ ցնցվում։ Բայց երբ տեսնում եմ էդ նույն ցրտաշունչ ձմեռային եղանակին, ասենք, տաք վերարկուով կամ մուշտակով, դրա տակից էլ հաստ ձմեռային բլուզկա հագած աղջկա կամ կնոջ, մեկ էլ հայացքս ընկնում է ոտքերին... ու տեսնում եմ լրիվ բաց ոտքեր՝ բոկոտիկների (բասանոժկա) մեջ, այ էդ ժամանակ արդեն լրջորեն ցնցվում եմ... Իսկ էդպիսիք էնքա՜ն շատ են հանդիպում, որ էլ ասելու չի... Հայաստանում եթե էդ ձևով հագնված մարդկանց հանդիպեինք, հաստատ կմտածեինք՝ սա կամ խելապակաս է, կամ էլ խիստ չքավոր, ավելի կոնկրետ՝ բոմժ։ Իսկ էստեղ դրանք միանգամայն նորմալ ու բոլորովին ոչ աղքատ մարդիկ են։ Ու մտածում եմ՝ լավ, սրանք կյանքում չե՞ն լսել, որ մարդ առաջին հերթին ոտքերից է մրսում, ու որ ոտքերը մրսեցնելու պատճառով բազմաթիվ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Մի՞թե հնարավոր է, որ մարդու վերնամասն էնքան մրսի, որ հաստ վերարկու հագնելու կարիք ունենա, իսկ ոտքերն էնքան շոգեն, որ ամառային հանդերձանք ստանան։ Ճիշտն ասած՝ ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում.... Ի դեպ, լրիվ նույն տեսարանը կարելի է հանդիպել նաև ամռանը։
Բայց սա դեռ ամենը չէ. կա նաև դրա հակառակ՝ ոչ պակաս ուշագրավ տեսարանը. պատրերացրեք թեթև, ամառային կարճաթև կամ անթև շապիկով մեկին, որը միաժամանակ հագել է ներսից մորթիապատ տաք սապոգներ, այն էլ բաց ոտքերով՝ առանց գուլպայի կամ զուգագուլպայի... Ընդ որում, այստեղ օդն անհամեմատ ավելի խոնավ է, ու ամռանը դրսում հաճախ շոգեբաղնիքում գտնվելու զգացողություն է լինում։ Պատկերացնու՞մ եք, թե էդ սապոգների ներսում ինչ կարող է կատարվել նման եղանակին...
Ի դեպ, այս վերջինը տեսարանն ավելի հաճախ հանդիպում է ամռանը։ Բայց ընդհանուր առմամբ այստեղ ցանկացած եղանակի ցանկացած տիպի հանդերձանք կարելի է տեսնել։Մի ուշագրավ երևույթ էլ կա, որն արդեն եղանակների հետ կապ չունի։ Ուրեմն ջահել տղաներից շատերը (ավելի հաճախ՝ սևամորթները, բայց մյուսների մեջ էլ են պատահում), սովորություն ունեն տաբատը հագնել՝ գոտկատեղի մասը ընդունված տեղից մի 20 սմ ներքև իջեցրած, տաբատի ձագամասն էլ, բնականաբար, նույն չափով կախ ընկած... Բավական անդուր տեսարան է։
Հետևից որ նայում ես, քեզ թվում է՝ ուր որ է՝ տաբատը վրայից կընկնի, բայց զարմանալիորեն չի ընկնում։
Հետաքրքիր է՝ իրենց համար տաբատն էդ ձևով կրելը գեղեցի՞կ է համարվում, թե՞ հարմարավետ... Դատելով տեսքից՝ կարծես թե ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։Մի բանից էլ եմ կարգին ցնցվել... Դե, գիտեք, Հայաստանում ուսանողությունը հասարակության այն շերտն է, որը երևի ամենաշատն է հետևում իր հագուկապին ու ընդհանրապես արտաքին տեսքին, իսկ էստեղ բոլորովին հակառակ պատկերին եs ականատես լինում. փողոցում, համալսարանի շրջակայքում անընդհատ կարելի է հանդիպել ահավոր թափթփված, անշնորհք հագուկապով երիդասարդների, այդ թվում՝ գիշերանոցային թումբաններ հագած դասի գնացող բազմաթիվ ուղանողուհիների։
Հա, Հայաստանում էդպիսի թումբաններ հագնում են միայն որպես գիշերանոց, իսկի տանը գործ անելիս ոչ ոք չի հագնի, էլ ուր մնաց՝ դասի գնալիս։ Իսկ էստեղ դրանք լրիվ սովորական, տարածված դրսի հագուստ են, փաստորեն։Մի խոսքով՝ արդեն մեկուկես տարի է՝ անընդհատ նման տեսարանների եմ հանդիպում, բայց ամեն անգամ տեսնելիս էլի զարմանում եմ ու միաժամանակ զարմանում ինձ վրա, որ դեռ զարմանում եմ։
2009-04-05 01:45 am (UTC)
Իսկ ինձ օրինակ շատ կոմֆորտ ա էդ հագուկապի ազատությունը, օրինակ հենց գիշերանոցով դասի գնալը, չես պատկերացնի ինչ կոմֆորտ ա` հատկապես հայաստանյան կաղապարված, տեղը-տեղին հագուկապից հետո, որից հազիվ պրծել եմ :D
2009-04-05 07:01 am (UTC)
2009-04-05 07:03 am (UTC)
2009-04-05 07:54 pm (UTC)
2009-04-05 07:55 pm (UTC)
2009-04-06 12:02 am (UTC)
2009-04-05 08:50 am (UTC)
Դու շատ լավ գիտես, թե մեր ամառներն ինչ ահավոր են: Բայց ես քեզ մի հետաքրքիր բան կպատմեմ: Մի ընկեր ունեի, որն ամբողջ ամառ կոճակները քանդած երկարթև վերնաշապիկով էր լինում: Զարմանում էի, հարցնում էի` չե՞ս շոգում: Ասում էր, թե էդպես ավելի հով է: Ես էլ փորձեցի: Մի ամբողջ ամառ երկարթև եմ հագել, հաստատ ավելի քիչ եմ շոգել: Հիմա էլ էդպես կանեի, եթե էդ վերնաշապիկս մաշված չլիներ, իսկ էդ տիպի վերնաշապիկներ Երևանում գտնելը բարդ գործ ա:
Մեզ մոտ ձմեռվա ցրտին կարելի ա նկատել բոբիկ հնդիկների, բայց ես դա բացատրում եմ նրանով, որ էդ մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչ ա տաք սապոգն ու գուլպան, որովհետև նման բան տեսել եմ հիմնականում առաջին կամ զրո կուրսի հնդիկների մոտ:
Իսկ էդ ներքև իջած շալվարներից հագնողներ ստեղ էլ լիքը կան: Ես դրանց ասում եմ տակն արած շալվարներ:
2009-04-05 08:07 pm (UTC)
Էդ ներքև իջած շալվարներին ես էլ եմ ասում տակն արած կամ տակը լցրած։ :D
2009-04-05 08:54 am (UTC)
Ինձ թեմա տվեցիր, հեսա դրա մասին կգրեմ, բայց մինչ այդ ասեմ, որ ավելի լավ ա մարդ գիշերանոցով դասի գնա, քան երեկոյան հագուստով:
2009-04-05 08:08 pm (UTC)
2009-04-05 01:37 pm (UTC)
Հագուստս էլ ավելի շատ բոմժի գարդերոբ էր հիշեցնում :D
2009-04-05 07:02 pm (UTC)
Լավ էլի, Ան, Հայաստանի ուսանողության հագուստը սարսափ է: Էնքան եմ գրել սրա մասին, արդեն չեմ էլ ուզում նորից ասել, բայց ավելի լավ է մարդ ամերիկացու նման հագնվի, քան հայաստանյան պռտված, զուգված-զարդարված ջահելների, որ կարծես գնում են մարմնավաճառության, ոչ թե դասի. սիրտս խառնում է... :yaxk
2009-04-05 07:07 pm (UTC)
2009-04-09 04:16 pm (UTC)
2009-04-05 08:00 pm (UTC)
Ինձ համար ո՛չ Հայաստանի երիտասարդների հագուկապն է նորմալ, ո՛չ էլ Ամերիկայի։ Երկուսն էլ ծայրահեղություն եմ համարում ու անդուր։ Կարծում եմ՝ դժվար չի հարմարավետությունը համադրել քիչ թե շատ հաճելի տեսքի հետ։
2009-04-05 08:16 pm (UTC)
2009-04-05 08:27 pm (UTC)
2009-04-05 08:38 pm (UTC)
2009-04-05 08:48 pm (UTC)
2009-04-05 09:08 pm (UTC)
(Anonymous)
2009-04-06 06:02 am (UTC)
2009-04-06 06:05 am (UTC)
2009-04-06 12:07 am (UTC)
2009-04-06 12:28 am (UTC)
Հետևել ա նաև էն, որ էդ խավը /չնայած խավ մի քիչ շքեղ ա ասված, դրանք մի երկու տասնյակ են ընդամենը/ ամեն շաբաթ մազեր ա կտրում, ներկում, հարդուկում, գնում ա դեմքի մասաժների, եղունգները ֆրենչ ա անում ու բռնում չառլիբրաուն պայուսակներ: Ու էնքան հետևողականորեն են հետևում, որ դա դառել ա երևի կյանքի հիմնական նպատակ ու մոտիվացիա:
2009-04-09 04:20 pm (UTC)