?

Log in

No account? Create an account
Previous Entry Տարածել Next Entry
Անգլերեն բառերի հայերեն տառադարձության մասին. p, t, k (c)
deghin
Էսօր առիթ եղավ ֆորումում տեղադրելու, մտածեցի՝ էստեղ էլ երևի արժե դնել, հետաքրքրվողներ կլինեն։

Հարուստ հնչյունական համակարգ ունենալն տառադարձության դեպքում կարծես խնդիր է դարձել մեզ համար, որովհետև, ի տարբերություն, ասենք, ռուսերենի կամ անգլերենի, մենք տարբերակում ենք խուլ և ձայնեղ բաղաձայններ։ Ու էդտեղից էլ գալիս է հիմնական հարցը. օտար լեզվից տառադարձելիս ո՞ր տարբերակն ընտրել։ Ինքնուրույն գլուխ հանելն, իհարկե, լուրջ խառնաշփոթ կարող է առաջացնել. ինչը և առկա է այսօր։ Այնուամենայնիվ, Լեզվի տեսչությունն այս հարցը կարգավորող կանոններ ունի։ Այս գրառման մեջ կներկայացնեմ կոնկրետ p, t, k (c) լատինագիր հնչյունների հայերեն տառադարձման կանոնները.

Անգլերեն p, t, k–ն և k արտասանվող c–ն տառադարձել բառասկզբում փ, թ, ք, մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում կրկնավորները ևս տառադարձել մեկ բաղաձայնով. օրինակ՝ Փիռլ Հարբոր (Pearl Harbor), Փիտ (Pitt), Փայկ (Pike), Փեյն, Թաֆտ (Taft), Թեյլոր (Taylor), թենիս (tennis), թիմ (team), Թոյնբի (Toynbee), Թուկ (Tooke), Քարտեր (Carter), Քենեդի (Kennedy), Քլարկ (Clark), Լիպման (Lippman), բադմինտոն (badminton), Դուայտ (Dwight), միստեր (mister), Ռուզվելտ (Roosevelt), Սկոտ (Scott), ֆուտբոլ (football), Լասկի (Laski), Հոկ (Hawke) և այլն։


Ծանոթություն 1. Արդեն լայն տարածում գտած բառերի և հատուկ անունների ավանդական ուղղագրությունը թողնել անփոփոխ, օրինակ՝ կոնգրեսմեն (congressman), կու–կլուքս–կլան (Ku Klux Klan), (փխկ. քու–քլուքս–քլան), Նյու Յորք (փխկ. Նյու Յորկ), Տվեն և այլն։

Ծանոթություն 2. Բառասկզբի p, t, k (c)-ի տառադարձության ընդհանուր կանոնը տարածել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչների վրա, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են (մասնավորապես, եթե դրանք միացվում են ապաթարցով, գծիկով կամ գրվում անջատ), օրինակ՝ Ջորջթաուն, (Georgetown), Օ՛Քեյսի (O'Casey), Օ՛Քոնոր (O'Connor), Մակ–Թավիշ (MacTavish), Մակ–Քինլի (McKinley), Մակ–Քորմիկ (McCormick), Փորտ–Փատրիկ (Port Patrick), Լեյկ Փլեսիդ (Lake Placid) և այլն։

Մյուս հնչյունների տառադարձության մասին՝ հետո։

  • 1
Բայց բացատրություն կա՞՝ ինչու հենց տենց: Ըստ քո ասած կանոնի, պետք ա լինի վիկի, ոչ թե վիքի, ֆեյսբուկ, ոչ թե ֆեյսբուք: Բայց մի տեսակ անսովոր են էդ ձևերը: Ու վերջիվերջո, եթե մենք համապատասխան aspirated հնչյունի համարժեք տառն ունենք, ինչու՞ իզուր փոխենք բառի արտասանությունը՝ էս կանոնի համաձայն տառադարձելով:

(Deleted comment)
Իմ առաջարկն ա ոնց լսվում ա, էդպես էլ տառադարձել, եթե հայերենում ընդունված ձև չի էղել: Պատրիկը հայերեն անգլերենից չի մտել, դրա համար էլ Փաթրիք ու մյուս ձևերը խորթ են թվում: Էս դեպքում ավելի լավ ա ընդունված ձևին հավատարիմ մնալ:

Այսինքն՝ ստացվում ա, որ որևէ անուն գրելու համար պետք ա նախ պարզել, թե ինչ ծագում ունի տվյա անունը, որպեսզի հենց էդ լեզվի հնչողության համաձայն ճիշտ տառադարձենք։ :D Համաձայնի, որ, մեղմ ասած, բարդ գործ ա։ :D

Ախր պետք չի էդքան խիստ լինել ու կառչել կանոններից: Օրինակ Պատրիկը սաղս էլ գիտենք, որ Պատրիկ ա, բայց եթե մեկը չգիտի ու տառադարձում ա Փաթրիք, տրագեդիա չի, թող էդ ձևն էլ լինի: Վերջիվերջո, սենց թե ոչ էնքան հաճելի ձևերն ավտոմատ դուրս են մղվում:

Չէ, բացատրություն չկա, ուղղակի էդպես են որոշել ու վերջ։
Հա, որոշ դեպքերում իրոք անկապ ա ստացվում։ Օրինակ՝ Փատրիկ ձևը շատ անկապ ա հնչում իմ ականջին։ Պատրիկը շատ ավելի բարեհունչ ա, ըստ իս։ Բայց դե որոշակի պայմանավորվածություն պիտի լինի, չէ՞, խառնաշփոթից խուսափելու համար։ Թե չէ կստացվի, որ ով ոնց ուզում՝ տառադարձում ա, ու նույն բառը կարող ա, ասենք, չորս հնարավոր ձևերով տառադարձվել։ Օրինակ՝ Փիտ, Պիտ, Պիթ։ Իսկ հիմա պատկերացրու, թե Patrick–ի դեպքում ինչքան շատ են տարբերակները :D։

Չգիտեմ, ըստ իս, ուրիշ ձև չկա էդ հարցը կանոնակարգելու։ Դու ավելի լավ առաջարկ ունե՞ս։

ռուսների մատը խառնա որովհետև . էս սովետիցա երևի մնացել : հարմարացվածա իրանց պ-տ-կ -ի շատ օգտագործմանը փաստորեն
թարգմնավել է ռուսերենից ու` տենց

Եթե նկատի ունեք վերոնշյալ կանոնները, ապա դրանք նոր են՝ մի քանի տարվա, Սովետի հետ հաստատ կապ չունեն։ Ուղղակի ինչ–որ միավորող կանոններ պիտի լինեն, մարդիկ էլ էս կանոններն են սահմանել։ Համ էլ ռուսներն ի՞նչ կապ ունեն. մենք պ, տ, կ ունենք, չէ՞, դրա համար էլ համ փ, թ, ք–ն ենք օգտագործում, համ էլ պ, տ, կ–ն։ Ուրիշ հարց ա, որ գուցե էս կանոններն էնքան էլ ճիշտ չեն սահմանում, թե որ դեպքում որն օգտագործել։ Այ էդ կարելի ա քննարկել։ Ուղղակի անձամբ ես, էդ կանոններով հիացած չլինելով հանդերձ, էս պահին ավելի լավ առաջարկ չունեմ։ Ով ունի, թող ասի, հետաքրքիր կլինի քննարկելը։

  • 1